Աշխարհ

13.08.2020 11:07


«Ես պետք է մի քիչ նստեմ, եթե դեմ չեք». Ասադը դադարեցրել է ելույթը խորհրդարանում՝ ճնշման անկման պատճառով

«Ես պետք է մի քիչ նստեմ, եթե դեմ չեք». Ասադը դադարեցրել է ելույթը խորհրդարանում՝ ճնշման անկման պատճառով

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն օգոստոսի 12-ին երկրի խորհրդարանում դադարեցրել է ելույթը և ասել խորհրդարանականներին, որ «պետք է մեկ վայրկյանով նստի» ճնշման կտրուկ անկման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

54-ամյա նախագահն արդեն կես ժամ ելույթ ունենալիս է եղել, երբ նրա տեսքը սկսել է հոգնած թվալ, նա երկու անգամ ընդհատել է ելույթն իր դիմաց դրված բաժակից ջուր խմելու համար:

Ելույթի ժամանակ նա խոսել է ԱՄՆ-ի կողմից երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից, երբ ընդհատել է խոսքը և ասել. «Ես արյան ճնշման հետ խնդիրներ ունեմ, պետք է ջուր խմեմ»:

Մի փոքր անց նա դիմել է խորհրդարանականներին. «Ես պետք է մի րոպեով նստեմ, եթե դեմ չեք», ապա դուրս է եկել դահլիճից:

Պարզ չէ, թե նախագահը որքան ժամանակ է բացակայել, բայց վերադառնալուն պես փորձառու ակնաբույժ Ասադը կատակել է, թե «բժիշկները վատագույն հիվանդներն են»:

«Ես երեկվանից ոչինչ չեմ կերել, ոչ շաքար ունեմ, ոչ աղ, այսպիսի բաներ լինում են»,-կատակել է Սիրիայի նախագահը:

Նախագահի ելույթի շարունակության ընթացքում այլևս խնդիրներ չեն առաջացել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը