Աշխարհ

13.08.2020 11:06


ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգող առաջին թեստը դրական պատասխան է տվել․ մոտ ապագայում նա կրկնակի թեստ է հանձնելու, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով փոխվարչապետի մամուլի ծառայության հայտարարությանը։

«Յուրի Պետրովիչի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել․ մոտ ապագայում փոխվարչապետը կրկնակի թեստ է հանձնելու, իսկ նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա։ Դրական պատասխանի դեպքում Յուրի Պետրովիչը հեռավար աշխատանքային ռեժիմով կշարունակի իր գործը, ինչպես նաև «Ռոսպոտրեբնադզորի» պահանջներին հետևելու համար նա կինքնամեկուսանա․ դա անհրաժեշտ է ՌԴ կառավարության աշխատակիցների և իր գործընկերների անվտանգության ապահովման համար»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 902 701 դեպք, որից 15 260-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից արդեն ապաքինվել է 710 298 մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը