Լրահոս

11.04.2011 14:21


Ռուբեն Հակոբյան. «Քաղքական պահանջ կա, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և հակակշռի Լևոն Տեր-Պետորսյան–Սերժ Սարգսյան դաշինքին»

Ռուբեն Հակոբյան. «Քաղքական պահանջ կա, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և հակակշռի Լևոն Տեր-Պետորսյան–Սերժ Սարգսյան դաշինքին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե քաղաքական դաշտում նոր շրջան է եկել, ու քաղաքական պահանջ կա, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և հակակշռի Լևոն Տեր–Պետորսյան–Սերժ Սարգսյան դաշինքին։ Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ուժերը պետք է միավորվեն, որպեսզի հակակշիռ ստեղծեն այդ դաշինքին՝ նա ասել է, թե ա՛յն ուժերը, որոնք չեն դավաճանել իրենց սկզբունքներին։

–«Ժառանգությունը» մոտ մեկ ամսվա կտրվածքով որոշակի բանակցություների մեջ է քաղաքական ուժերի հետ։ Չեմ ուզում առանձնացնել։ Դա չի նշանակում, որ ալյանս արդեն կարող է ձևավորվել։ Ես կրկնում եմ, որ դա քաղաքական դաշտի համար պահանջ է, որ այն ուժերը, որ քաղաքական դաշտում ցույց են տվել,  որ չեն խաբում ժողովրդին կամ չեն խաբելու, և քաղաքական ճկնության  անվան տակ բացարձակապես չեն դավաճանել իրենց սկզբունքներին, այդ ուժերը պետք է միավորվեն, պետք է որոշակի  համախումբ դառնան, առավել ևս, որ 1 տարի է մնացել մինչև հերթական ընտրությունները,–նշել է Ռուբեն Հակոբյանը։

Նա վստահություն է հայտնել, թե այդպիսի սկզբունքային ուժեր կան՝ մատնանշելով առաջին հերթին «Ժառանագությանը»։ Դաշինքի ստեղծման մոտալուտ ժամանակի մասին խոսելիս Ռուբեն Հակոբյանն ասել է, թե ամեն ինչ կախված է ներքաղաքական զարգացումներից։

–Չեմ ուզում անուններ տալ այս պահին, որովհետև սա շատ բնական գործընթաց է, ու եթե այսօր  անուններ տրվեն,  կարող է գործընթացին  խանգարել։ Նկատի ունեմ, որ երբ երկու շաբաթ առաջ մենք ընդդիմադիր  ուժերի հետ մի հանդիպում կազմակերպեցինք, որին  մասնակցում էին նաև  ՀԱԿ–ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ, պարզ հանդիպում էր. բարև, շնորհակալություն, որ աջակցել ու զորակցել եք, եկեք խոսենք պետության վիճակի մասին։ Չգիտես ինչպես՝ այդ տեղեկատվությունը հայտնվեց  լրատվամիջոցներում, և տոտալ լուտանքներ թափվեցին այն ուժերի հասցեին, որոնք մասնակցել էին այդ հավաքին, հատկապես ՀԱԿ–ի անդամ ներկայացուցիչների մասին։ Դրա համար ուժերի անունը չեմ ուզում տալ։ Գործընթացը կա, և ես հույս ունեմ, որ այն ճիշտ ավարտ կունենա, և կձևավորվի այդ դաշինքը,–նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը