Բժիշկը պատմել Է ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում Է ոչ միայն շնչուղիները, այլև ուղեղը, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովում հայտարարել Է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:
«Յուրաքանչյուր պացիենտ, ով COVID Է տարել նույնիսկ թեթև ձևով, փոփոխություններ ունի ուղեղի կողմից, ուղեղի կառուցվածքների կողմից»,-ասել Է բժիշկը: Նրա խոսքով՝ դա հաստատում են այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են համի և հոտառության կորուստը: Դրանք ուղղակիորեն մատնանշում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Անցած ամիսների ընթացքում բժիշկները և գիտնականները նկարագրել են վիրուսով պայմանավորված ինսուլտի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև նյարդաբանական այլ դրսևորումների մասին, ճշտել Է Նամազովա-Բարանովան:
«Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովն այս տարի անցկացվում Է օգոստոսի 11-ից մինչև 13-ը Մոսկվայում: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի ռազմավարական մեդիա գործընկեր: