Տնտեսական

12.08.2020 16:34


Բացօթյա վայրերում որոշ կանոնների պահպանմամբ կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը

Բացօթյա վայրերում որոշ կանոնների պահպանմամբ կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը

Բացօթյա վայրերում, հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, կթույլատրվի երգիչների և երաժիշտների գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին: Այսինքն՝ փակ տարածքներում դեռ գործելու են սահմանափակումները»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ համերգների պարագայում ևս բացօթյա տարածքներում թույլատրվելու է երաժշտության ոլորտի ներկայացուցիչների գործունեությունը՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Պարետը նաև հավելեց, որ այդ որոշումները լինելու են մոտակա օրերին:

Այս խորագրի վերջին նյութերը