Մոնղոլիայում այտուցային ժանտախտի նոր մահ Է գրանցվել
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք Է գրանցվել Մոնղոլիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Հաղորդվում Է, որ 42 տարեկան տղամարդը Մոնղոլիայի արեւմուտքի Խովդ նահանգում մահացել Է օգոստոսի 11-ի գիշերը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դորժիյն Նարանգերելի տվյալներով, հայտնի Է, որ մահվանից ոչ շատ առաջ այդ մարդը գնել Էր արջամուկի երկու մսակտոր:Ավելի վաղ այտուցային ժանտախտ Էր հաստատվել Ներքին Մոնղոլիայի Բայան-Նուր քաղաքում՝ անասնապահների մոտ:
Բացի այդ, ժանտախտ Էր հայտնաբերվել Մոնղոլիայի արեւմտյան տարածաշրջանում, որը սահմանակից Է Ալթայի Հանրապետությանը: Հիվանդացել Էր երկու մարդ: Ուլան-Բատորում ՌԴ-ի դեսպանության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Մոնղոլիայի իշխանություններն անմիջապես անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, անհանգստանալու պատճառներ չկան: Հաղորդվել Է այցուցային ժանտախտի հետեւանքով 15-ամյա դեռահասի մահվան մասին Գով-Ալթայի նահանգում:
Դեռահասը մահացել Է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հաստատվել Է, որ մահվանից երեք օր առաջ արջամուկի միս Է կերել ընկերների հետ: Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն Է՝ մահացության բարձր ցուցանիշներով: Բնական միջավայրում վարակի աղբյուրները (ժանտախտի ցուպիկներ) հիմնականում հանդիսանում են արջամկները, գետնասկյուռները, սկյուռները, առնետները, իսկ տարածողները՝ լվերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մոնղոլիայում այտուցային ժանտախտի նոր մահ Է գրանցվել
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք Է գրանցվել Մոնղոլիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Հաղորդվում Է, որ 42 տարեկան տղամարդը Մոնղոլիայի արեւմուտքի Խովդ նահանգում մահացել Է օգոստոսի 11-ի գիշերը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դորժիյն Նարանգերելի տվյալներով, հայտնի Է, որ մահվանից ոչ շատ առաջ այդ մարդը գնել Էր արջամուկի երկու մսակտոր: Ավելի վաղ այտուցային ժանտախտ Էր հաստատվել Ներքին Մոնղոլիայի Բայան-Նուր քաղաքում՝ անասնապահների մոտ: