Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակի շինարարության ծավալներին ծանոթանալուց հետո, Նիկոլ Փաշինյանի 2019 թ․-ի մարտին արված հայտարարությունը, թե «Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին» պարզապես ծաղր է հնչում։ Շինարարության ծավալները շեշտակի՝ 23,4 տոկոս անկում են ունեցել անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Նմանատիպ կտրուկ անկում նախկինում արձանագրվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում՝ 2009 թ․-ին։ Սակայն չմոռանանք, որ դրան նախորդել էին 2000-ականների տնտեսական և մասնավորապես շինարարության բուռն աճը։
Այսպիսով, այս տարվա հունվար-հունիսին իրականացվել է մոտ 105 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում պետբյուջեից մոտ 25 մլրդ դրամի, որից մոտ 16 մլրդ դրամը միջազգային վարկերն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոտ 54 մլրդ դրամի շինարարություն, բնակչության միջոցներով՝ մոտ 26 մլրդ դրամ։
Ուշագրավ է առանձին-առանձին շինարարության ճյուղերի և հատկապես ճանապարհաշինության ծավալներին նվազումը։
Անդրադառնանք հերթականությամբ․
1․2020 թ․-ի հունվար-հունիս ամիսներին գործարկվել է մոտ 39 հազար քմ տարածքով բնակելի շենքեր՝ 2019 թ․-ի առաջին կեսի 64 հազար քմ դիմաց։ Անկումը կազմել է 38 տոկոս։ Այստեղ հարկ է շեշտել հետևյալը՝ մեկ շենքի կառուցումը առնվազն 2-3 տարի է տևում։ Հետևաբար, 2019 թ․-ին գործարկված շենքերի մեծ մասը սկսվել են կառուցվել մինչև «թավշյա» իշխանությունը։ Պատահական չէ, որ այս տարի գործարկվող շենքերի թիվը նվազել է, քանի որ նվազել է նոր իշխանության օրոք նոր շենքերի կառուցումը։
2․ 2020 թ․-ի հունվար-հունիսին կառուցվել կամ հիմնանորոգվել է ընդամենը 100 տեղով նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ) Արարատի մարզում, այն էլ Համաշխարհային բանկի ծրագրով։ 2019 թ․-ի հունվար-հունիսին կառուցվել էր 125 տեղով մանկապարտեզ դարձյալ Արարատի մարզում և դարձյալ ՀԲ ծրագրով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ առանց այն էլ ոչ մեծ ծավալի համեմատ, այս տարի, փաստորեն, 20 տոկոսով ավելի քիչ նախակրթարան է կառուցվել։
3․ Այս տարվա առաջին կեսին կառուցվել կամ հիմնանորոգվել են 1150 աշակերտական տեղով հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ Երևանում և Լոռու մարզում։ Սա նույնպես Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված դպրոցներ են։ Անցյալ տարվա ընթացքում հեղափոխական իշխանությունն ընդհանրապես դպրոց չէր կառուցել։
4․ Այս տարվա առաջին կեսին հիվանդանոցներ, առաջնային բժշկական օգնության հաստատություններ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ ընդհանրապես չեն կառուցվել կամ հիմնանորոգվել։ 2019 թ․-ին կառուցվել կամ հիմնանորոգվել էր 133 մահճակալ/հերթափոխով առողջապահական հաստատություն՝ դարձյալ ՀԲ ծրագրով։
Եվ վերջապես ճանապարհաշինությունը, որը իշխանական քարոզչական «հիթերից» է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում ճանապարհաշինության ծավալները ոչ միայն չեն ավելացել, ինչպես փորձում են ներկայացնել, այլև նվազել են։ Դա փաստում է անգամ վիճակագրական կոմիտեն։
Այս տարվա առաջին կեսին իրականացվել է 9,8 մլրդ դրամի, 2019 թ․-ի առաջին կեսին՝ մոտ 15 մլրդ դրամի, իսկ նախորդ իշխանության ժամանակ և դրա իներցիայով՝ 2018 թ․-ի առաջին կեսին՝ ավելի քան 18 մլրդ դրամի ճանապարհաշինություն։ Այսինքն, նոր իշխանության երկու տարիների ընթացքում ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են, և դրանով հպարտանալը իշխանությունների կողմից մարդկանց հիմարացնելու հերթական քայլն է։
Շինարարության այս վիճակը Նիկոլ Փաշինյանը կփորձի պայմանավորել կորոնավիրուսով։ Սակայն, շինարարության ծավալները նվազել էին մինչև այդ և հետո, չէ՞ որ կորոնավիրուսը նրա համար «տնտեսական հեղափոխության» իրականացման լավ հնարավորություն էր։ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կապիտալ ծախսերի խթնաման մասին, մինչդեռ դրանք ոչ միայն չեն ավելանում այլ նվազում են։ Այդ մասին արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ, ուստի չկրկնվենք։

Աղբյուրը՝ yerevan.today