Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթըժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։
Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։ Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։
Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։
Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։
Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։ Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։
Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։
Աղբյուրը՝ ermenihaber.am