Լրահոս

11.04.2011 13:15


Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներում ձեռքբերումներ չի տեսնում

Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներում ձեռքբերումներ չի տեսնում

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարիներին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ձեռքբերումներ չի տեսնում:

-Արտաքին քաղաքականության մեջ մենք ակնհայտ նահանջի մեջ ենք, երկրի տնտեսական վիճակն էլ, անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, ի վերջո բերել են նրան, որ նախագահը ստիպված է իր կառավարության հետ արդեն խոսել կոշտ տոներով, պահանջներ դնել և այլն: Մի գուցե դա արժեր 3 տարի առաջ անել: Սա այլ հարց է: Բայց ես մեծ նվաճումներ չեմ տեսնում,-նշել է Վ. Հովհաննիսյանը` հավելելով, որ ա'յս թիմով ՀՀ իշխանությանը հաջողություններ չեն սպասվում:

Նրան նաև մտահոգում է, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններից մինչև հիմա հետ չի վերցրել Հայաստանի ստորագրությունները.

-Ես վախենում եմ, որ իշխանության մտքում դեռ կա դա վավերացնելը: Եվ քանի այդ վտանգը կա, ասել, որ փոսն ընկնելու վտանգը վերացած է, ես դեռ չեմ կարող:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը