Լրահոս

11.04.2011 12:51


Իշխանությունները պատրաստ են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության

Իշխանությունները պատրաստ են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության

Իշխանությունները ցանկացած քաղաքական ուժի հետ պատրաստ են երկխոսության, միայն իմանան, թե որն է լինելու այդ երկխոսության թեման: Այս մասին «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ի ելույթին: Հիշեցնենք, որ նա ամփոփելով իր ելույթը` ասել էր.

-Ես ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել մեր քաղաքական օրակարգը։ Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեևս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր։

-Հիմա մնում է մտածել, թե երկխոսությունը սպառվել կամ երկխոսությունը սկսել ինչ է նշանակում, ինչի շուրջ պետք է երկխոսություն արվի կամ ինչ ծավալներով,-Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն ի պատասխան ասել է Գ. Սահակյանը,-իրենց առաջարկած բոլոր կետերը այնպիսի ժամանակահատվածում են, որ, ըստ էության, օրենքի շրջանակներում բոլորն էլ լուծելի են: Իսկ ինչ վերաբերում է 10 զոհերին, կարծում եմ, պիտի իրենք ինքնակամ փորձեն լիազոր մարմնին իրենց բացատրությունները տան` իրենց տեսածի, լսածի, հրահանգների և այլնի մասին: Այս դեպքում ավելի հեշտ կգտնվեն, թե վերջին հաշվով այդ զոհերը ում մեղքով են եղել: Ես գտնում եմ, որ պետությունը պատասխանատու է, որովհետև դա իրադարձություն է, իսկ մեղավորները ընդդիմության հավաքներ կազմակերպող կազմակերպիչներներն են: Դրա համար պիտի մի քիչ մեղք վերցնեն և կբացահայտվի նաև դա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը