ՀՅԴ-ն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ընդհանուր հայտարարի են եկել
«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը ԱԺ ապրիլի 11-14-ի քառօրյայից հանվել է: Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ հանդես է գալիս նման հայտարարությմաբ, քանի որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՅԴ խմբակցության միջև համաձայնություն է ձեռք բերվել տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրությամբ:
Վահան Հովհաննիսյանն ընդգծել է.
-Այս լուծումը հնարավոր լուծում եղավ: Լսումները բավական բուռն անցան: Արդյունքում որոշվեց, որ մեր առաջ քաշած խնդիրները կան, գործիքը, որը մեն առաջարկում ենք, մեծամասնությունն առաջարկեց փոխարինել այլ գործիքով և մենք կարծում ենք, որ սա ընդունելի է: Մենք կոչ ենք անում պարոն Այվազյանին մեզ վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարումը: Մենք շատ ակտիվ կլինենք:
Որոշում է կայացվել նաև երեքշաբթի օրն արտահերթ կարհով Ազգային ժողովում քննարկման դնել ՀՅԴ ներկայացրած “Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
7or.am
ՀՅԴ-ն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ընդհանուր հայտարարի են եկել
«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը ԱԺ ապրիլի 11-14-ի քառօրյայից հանվել է: Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ հանդես է գալիս նման հայտարարությմաբ, քանի որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՅԴ խմբակցության միջև համաձայնություն է ձեռք բերվել տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրությամբ:
Վահան Հովհաննիսյանն ընդգծել է. -Այս լուծումը հնարավոր լուծում եղավ: Լսումները բավական բուռն անցան: Արդյունքում որոշվեց, որ մեր առաջ քաշած խնդիրները կան, գործիքը, որը մեն առաջարկում ենք, մեծամասնությունն առաջարկեց փոխարինել այլ գործիքով և մենք կարծում ենք, որ սա ընդունելի է: Մենք կոչ ենք անում պարոն Այվազյանին մեզ վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարումը: Մենք շատ ակտիվ կլինենք: Որոշում է կայացվել նաև երեքշաբթի օրն արտահերթ կարհով Ազգային ժողովում քննարկման դնել ՀՅԴ ներկայացրած “Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 7or.am