Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև, հնչել են կրակոցներ և պայթյուններ
Բելառուսի ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են մայրաքաղաք Մինսկը: Փողոցներից հանել են շրջափակումը, վերականգնվել է հիմնական մայրուղիներով տրանսպորտային երթևեկությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Մինսկի Սերեբրյանկի միկրոշրջանում, որն այս գիշեր տեղի ունեցող չարտոնված ակցիաներից մեկի էպիկենտրոնն է, ցուցարարները փորձում էին բարիկադներ սարքել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական բյուրոն:
Բացի դա, Սերեբրյանկում կեսգիշերից հետո պայթյուններ և կրակոցներ են լսվել: Интерфакс-ի հաղորդմամբ՝ տարբեր թելեգրամ ալիքներ հայտնում են, որ միկրոշրջանի ուղղությամբ մեծ թվով ՕՄՕՆ-ական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ են շարժվել: Սոցցանցերում հայտնում են մեծ թվով տուժածների մասին:
Կամեննայա գորկա և Ուրուչյե միկրոշրջաններում, որտեղ երեքշաբթի երեկոյան նույնպես բողոքի ակցիաներ էին անցկացվել, ուժայինները ցուցարարներին ցրել են: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարար արդեն երրորդ անգամ հավաքվել է Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ: Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն առանց միջադեպերի են անցել:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները խուզարկել են Ռոկոսովսկի պողոտայում կայանված մեքենաները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ուժայինները փնտրելիս են եղել ցուցարարների և վտանգավոր նյութեր:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՕՄՕՆ-ը Ռոկոսովսկի պողոտայում ցուցարարներին ցրելու գործողությունն ավարտել է և քաղաքի այդ հատվածը հսկողության տակ առել: Ցուցարարների մի մասը թաքնվել է կայանված սեփական մեքենաներում, և ՕՄՕն-ն այժմ փնտրում է նրանց և վտանգավոր նյութեր:
Տեղի բնակիչներից մեկը հրաժարվել է բացել իր հին, խորհրդային մեքենան, ինչին ի պատասխան ուժայինները կոտրել են մեքենայի ապակին: Մեկ այլ վարորդից, որը դեպքի վայր էր բերել լրագրողների և սպասում էր, մինչև նրանք իրենց աշխատանքը կավարտեն, ուժայիններն առգրավել են բենզինի կանիստր՝ պատճառաբանելով, որ այն կարող է վտանգ ներկայացնել և օգտագործվել հրկիզման նպատակով:
Բացի դա, լրատվամիջոցը հայտնում է, որ բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հարձակում են գործել ոստիկանական ավտոբուսի վրա և կոտրել դրա ապակիները:
Ռոկոսովսկի պողոտայում նկատվել են նաև շտապօգնության մեքենաներ, որոնք բուժօգնություն են տրամադրել այդտեղ ընթացած գործողությունների հետևանքով տուժածներին:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը հարձակում է գործել BBC-ի ռուսական ծառայության լրագրողների վրա: Այս մասին երեքշաբթի հաղորդել է լրատվամիջոցը, գրում է ТАСС-ը:
«Սև համազգեստով և առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը մոտեցել է լրագրողներին, նրանցից մեկը պահանջել է ներկայացնել հավատարմագրումը, ինչից հետո թղթակցի վզից պոկել է վերջինիս քարտը, ձեռքից խլել տեսախցիկն ու փորձել կոտրել այն»,-նշվում է տեքստում:
Ինչպես հաղորդել է ծառայությունը, լրագրողները բերման չեն ենթարկվել:
«Բոլոր 3 լրագրողները հավատարմագրված են եղել Բելառուսի արտգործնախարարության կողմից, բոլորը եղել են տարբերիչ ժիլետներով և հավաստագրերով»,-հավելել է լրատվամիջոցը:
Նշվում է, որ երկու տղամարդ նաև փորձել են ծեծի ենթարկել օպերատորին, հարվածներ հասցնել նրա տեսախցիկի ուղղությամբ, երբ իրենց խնդրել են վերադարձնել հավատարմագրման քարտը:
Հիշեցնենք, որ Բելառուսի բնակիչները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո` իրենց դժգոհությունը հայտնելով արդյունքներից, որոնց համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Աղբյուրը՝ tert.am