«Դուրս մի եկեք փողոցներ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է». համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայայի նոր տեսաուղերձը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ևս մի տեսաուղերձ, որում նա բելառուսներին կոչ է անում «դուրս չգալ հրապարակներ» և չդիմադրել ոստիկանությանը: Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ» պարբերականը:
Տեսաուղերձի ամբողջ ընթացքում Տիխանովսկայան ներքև է նայում, կարծես կարդում է նախապես պատրաստված տեքստը:
«Բելառուսի Հանրապետության հարգելի քաղաքացիներ: Ես՝ Սվետլանա Տիխանովսկայաս, շնորհակալություն եմ հայտնում ձեզ պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտիքով և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք աջակցել են ինձ այս ամբողջ ընթացքում: Բելառուսներ, ես ձեզ խոհեմության և օրենքի նկատմամբ հարգանքի կոչ եմ անում: Ես չեմ ուզում արյուն և բռնություն: Ես խնդրում եմ ձեզ չդիմադրել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի վտանգի չենթարկեք ձեր կյանքը: Պահպանեք ձեզ և ձեր մտերիմներին»,-ասում է Տիխանովսկայան նոր տեսաուղերձում:
«Մեդիազոնա»-ն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ տեսանյութը հրապարակել է «Желтые сливы» իշխանամետ թելեգրամյան ալիքը, այնտեղ հղումներ աղբյուրին չեն եղել: Սենյակի պատուհանները, որտեղ տեսանկարահանումը կատարվել է, փակված են շերտավարագույրներով:
BBC-ն նկատում է, որ Սվետլանա Տիխանովսկայան այն նույն հագուստով է, որով երեկ գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով` բողոք ներկայացնելու: Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Տիխանովսկայային բռնի ուժով այնտեղ են պահել:
Ավելի վաղ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ էր հղել, որում հաստատել էր, որ լքել է Բելառուսը: Տեսանյութում նա բացատրել էր, որ մեկնել է իր երեխաների մոտ:
«Ես ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել: Ես երևի այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ կայի ի սկզբանե»,-հայտարարել է Տիխանովսկայան` նշելով, որ դա իր անձնական որոշումն է եղել, որի վրա չեն ազդել ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ թիմակիցները:

Աղբյուրը՝ tert.am