Բեյրութում երեքշաբթի վերսկսվել են հակակառավարական բողոքի ցույցերը: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, ցուցարարները մայրաքաղաքում հավաքվել են պայթյունի հետևաքնով ավերված նավահանգստի մուտքի մոտ:
Լիբանանցիները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում` պահանջելով երկրի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի հրաժարականը: Ավելի վաղ լիբանանցիները սոցցանցերում բազմաթիվ գրառումներ էին արել` հայտարարելով, որ նախօրեին կառավարության ներկայացրած հրաժարականը դեռ ամենը չէ:
Նրանք բարեփոխումներ են պահանջում, ինչպես նաև բացատրություն օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները` վիրավորվել, հարյուր հազարավորներն էլ` մնացել առանց տանիքի:
Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան (տեսանյութ)

Աղբյուրը՝ tert.am