Լրահոս

11.04.2011 11:39


Ռ. Թորոսյան. «Սանձարձակ «խորքային բարեփոխումների» մասին»

Վերջերս, ՀՀԿ–ական  որոշ գործիչներ  հաճախ  են  անդրադառնում  երկրի սահմանադրական կարգը  խախտելու  իրենց  առաքելությանը /Հ.Գ./:

Պարզվում  է, որ  ՀՀԿ-ում  դեռևս  «կարևորում  են»  ՀՀ  Սահմանադրության  65-րդ հոդվածով  սահմանված  դրույթների  խախտումները, սակայն  որոշել  են որոշ  չափով նվազեցնել  գործարարների  թվաքանակը  հաջորդ  գումարման Խորհրդարանում:   Առավել  ոգևորող  է  այն  հայտնագործությունը, որ  այդ  «խորքային բարեփոխումների»  պատճառը  «աշխարհում գոյություն  ունեցող քաղաքական գործընթացն է»:  Այսինքն, ՀՀԿ-ականները  միակ  չեն  իրենց երկրի  սահմանադրական  կարգի  ոտնահարման գործում:

Ահա  այս որակն  է մեզ  առաջնորդում   դեպի  առաջիկա «ազատ ու արդար» ընտրություններ, ինչով   հրապուրված  են  ԵԽ,ԵՄ և  ԵԱՀԿ  որոշ  գործիչներ:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվություն

Հ.Գ.- Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺպատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ասելէ, թե հաջորդ գումարման Ազգային ժողովում «գործարարները քիչ կլինեն՝ ավելի շատ կլինեն մասնագետները»:

«Նոր խորհրդարանում կլինեն և՛ ժողովրդի ներկայացուցիչներ,  և՛ մասնագետներ: Էդպես էլ եղել է,  գուցե մի քիչ շատ են գործարարները, հաջորդ խորհրդարանում նրանք քիչ կլինեն»,–ասելէ Ռ. Զոհրաբյանը՝ նշելով, թե ՀՀԿ-ում այժմ կարևորում են, որ գալիք խորհրդարանում ավելի շատմասնագետներ լինեն, քան բիզնեսմեններ։ 01.04.11-7or.am –ՀՀԿ-ն իր շարքերը մաքրելուգ ործընթացն իրականացնում է ամեն օր,–«Հենարան» ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳագիկՄելիքյանը։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե  հաջորդ խորհրդարանում օլիգարխներ չեն լինելու կամ քիչ են լինելու, նա նշելէ. –Անհատների մասին խոսելու խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրոք գործարար միջավայրի ազդեցությունը բավական կնվազեցվի,  ընդհանրապես կարծում եմ՝ այդպես կլինի։ Դա ոչ միայն ՀՀ–ում, այլև աշխարհում գոյություն ունեցող քաղաքական գործընթաց է, և մենք դրանից չենք կարող զերծմնալ։  08.04.11-7or.am

Այս խորագրի վերջին նյութերը