Ապրիլի 9-ին՝ ժամը 01.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կմ-ում (Հովք գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենա է ընկել հարակից հոսող Աղստև գետը և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ»մակնիշի 10 ՍՏ 504 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, իսկ վարորդը, որի ինքնությունը չի պարզվել, լքել է դեպքի վայրը: Փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել, տուժածներ չկան:
Ավտոմեքենան գետում