Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում Է 3 մլրդ դոլար
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան, որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել Է Splash-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թեև անցյալ շաբաթ երեքշաբթի օրը Բեյրութում պայթյունն ավելի հզոր Էր, քան հինգ տարի առաջ Չինաստանի նավահանգստում, Տյանցզինում ոչնչացվեցին ավելի թանկ արժեցող բեռներ, ներառյալ հազարավոր ավտոմոբիլներ: Տյանցզինի նավահանգստում վթարի արդյունքներով ապահովագրական պահանջների գումարը մինչ օրս ամենախոշորն Էր խաղաղ ժամանակի պայմաններում նավահանգիստների ապահովագրության պատմության մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ Լիբանանում զոհվել Է ավելի քան 150 մարդ, շատերն անհայտ կորել են: Բեյրութի նահանգապետն օգոստոսի 10-ին հայտնել Է, որ շատ զոհերի, ովքեր կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդների կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիների ինքնությունը հնարվոր չԷ որոշել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: