Աշխարհ

11.08.2020 14:02


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 11-ի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1 264-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 44 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1054 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6930 քաղաքացի, իսկ հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 263:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը