Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Որքան ես գիտեմ, առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,-ասել է նախագահը:
Պուտինն առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է մանրամասն տեղեկացնել այդ մասին: «Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,-հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից, ավարտվել են:
Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Որքան ես գիտեմ, առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,-ասել է նախագահը:
Պուտինն առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է մանրամասն տեղեկացնել այդ մասին: «Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,-հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից, ավարտվել են:
Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Աղբյուրը՝ news.am