Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:
Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:
Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին