Մինսկում 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ. (տեսանյութ)
Բելառուսի ոստիկանության ուժերն ու ներքին զորքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:
ТАСС-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայիններին հաջողվել է նրանց հեռացնել փողոցներից: Բելառուսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները սկսել են լքել Մինսկի կենտրոնական փողոցները:
Վերջին ժամերին բախումների ակտիվ օջախը Մինսկի Կունցեվշչինայի շրջանն էր, որտե ցուցարարները երկաթե ձողերից և բետոնե քարերից բարիկադներ էին կառուցել՝ փակելով Պրիտիցկովո պողոտան և, ի պատասխան նրանց քաղաքի կենտրոնից ետ մղելու ուժային գործողությանը, դյուրավառ հեղուկով լի շշեր էին նետել իրավապահների ուղղությամբ: Հենց այդտեղ էլ նախօրեին ցուցարար էր մահացել բախումների ընթացքում:

Աղբյուրը՝ tert.am