Աշխարհ

10.08.2020 22:03


Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։

«Մեր կառավարության բոլոր նախարարներն արել են ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով՝ ժողովրդի և նրա ապագայի համար։ Նախարարներից ոչ ոք գործունեության ընթացքում անձնական շահ չի ունեցել։ Մեր հիմնական նպատակը եղել է երկիրը փրկել, այդ ընթացքում մեզ շատ են մեղադրել տարբեր հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է դադարեին մեզ մեղադրել, որպեսզի մենք կարողանայինք ուղղել մեր սխալները»,-նշել է Դիաբը։

Լիբանանում արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ էին ընթանում։ Ցուցարարները պահանջում էին երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց էին մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։

Այս խորագրի վերջին նյութերը