Աշխարհ

10.08.2020 17:24


Մահացել Է Deep Purple-ի և Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

Մահացել Է Deep Purple-ի և Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

71 տարեկան հասակում մահացել Է Deep Purple, Black Sabbath և Iron Maiden ռոք-խմբերի հետ իր համագործակցությամբ հայտնի բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարտին Բերչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Whitesnake խմբի ղեկավար Դևիդ Քավերդեյլը:

«Մեծ վշտով ես հենց նոր իմացա, որ վախճանվել Է իմ թանկագին ընկեր և պրոդյուսեր Մարտին Բերչը»,-Քավերդեյլը գրել Է Twitter-ում: Պրոդյուսերի մահման պատճառի մասին չի հաղորդվում:

Բերչն իր կարիերան սկսել Է 60-ական թվականներից որպես հնչյունային ռեժիսոր: Նա 11 տարի աշխատել Է Iron Maiden խմբի հետ և մասնակցել նրանց նշանավոր ալբոմների ստեղծմանը, որոնք զբաղեցրել են չարթերի առաջին հորիզոնականները: Պրոդյուսերն իր կարիրան ավարտել Է 1992 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը