Իսրայելում ոսկուց բժշկական դիմակ են ստեղծում՝ զարդարված սև և սպիտակ ադամանդներով
Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու Է սևև սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք Է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդում Է Haaretz հրատարակությունը:
«18-կարատանոց սպիտակ ոսկուց դիմակը զարդարվելու Է 3600 սև և սպիտակ ադամանդներով և, պատվիրատուի ցանկությամբ, հանդերձված Է լինելու N99 բարձր որակի ֆիլտրով»,-հրատարակությանը հայտնել Է ոսկերչական ֆիրմայի դիզայներ և սեփականատեր ԻսահակԼևին: Այդպիսի դիմակի ստեղծման պատվերն իսրայելցի ոսկերիչներն ստացել են չինացի գործարարից, որը բնակվում Է ԱՄՆ-ում: Պատվիրատուն աշխատանքն իրագործողներին առաջադրել Է երկու պայման. դիմակը պետք Է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք Է նման ամենաթանկ արտադրանքը դառնա աշխարհում: Իսահակ Լևիի խոսքով, վերջին պայմանը «կատարելն ամենահեշտն Է»: Լևին լրագրողներին ցուցադրել Է դիմակի արդեն պատրաստ մասերը, որոնք պատված են թանկարժեք քարերով: Շերտերից մեկի վրա բացվածք կա ֆիլտրի համար:
Ադամանդները, որոնցով դրվագազարդվելու Է ոսկե դիմակը, հազիվ թե այն հարմար դարձնեն կրելու համար, սակայն, անկասկած, կօգնեն ուշադրությունը սևեռել դրա տիրոջ վրա: Ոսկերչի գնահատմամբ, արտադրանքը կշռելու Է մոտավորապես 270 գրամ. դա գրեթե հարյուր անգամ ավելի Է սովորական բժշկական դիմակից: Այդ դիմակը կարող Է մարտահարվեր դառնալ տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում, երբ հարյուրավոր մարդիկ կորցրել են եկամուտները, ասում Է Իսահակ Լևին, սակայն այդ պատվերը ձեռնարկությանը թույլ Է տվել ապրել ծանր ժամանակաշրջանում: «Ես ուրախ եմ, որ այդ դիմակը մեզ բավարար աշխատանք տվեց, այնպես որ մեր աշխատակիցները կարողացան իրենց աշխատատեղերը պահպանել այս դժվարին ժամանակներում»,-ասել Է ոսկերիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելում ոսկուց բժշկական դիմակ են ստեղծում՝ զարդարված սև և սպիտակ ադամանդներով
Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու Է սևև սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք Է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդում Է Haaretz հրատարակությունը:
«18-կարատանոց սպիտակ ոսկուց դիմակը զարդարվելու Է 3600 սև և սպիտակ ադամանդներով և, պատվիրատուի ցանկությամբ, հանդերձված Է լինելու N99 բարձր որակի ֆիլտրով»,-հրատարակությանը հայտնել Է ոսկերչական ֆիրմայի դիզայներ և սեփականատեր Իսահակ Լևին: Այդպիսի դիմակի ստեղծման պատվերն իսրայելցի ոսկերիչներն ստացել են չինացի գործարարից, որը բնակվում Է ԱՄՆ-ում: Պատվիրատուն աշխատանքն իրագործողներին առաջադրել Է երկու պայման. դիմակը պետք Է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք Է նման ամենաթանկ արտադրանքը դառնա աշխարհում: Իսահակ Լևիի խոսքով, վերջին պայմանը «կատարելն ամենահեշտն Է»: Լևին լրագրողներին ցուցադրել Է դիմակի արդեն պատրաստ մասերը, որոնք պատված են թանկարժեք քարերով: Շերտերից մեկի վրա բացվածք կա ֆիլտրի համար: