Աշխարհ

10.08.2020 13:58


Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ կայացած նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել։ Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ–ն, Լուկաշենկոն ընտրությունների արդյունքները մեկնաբանել է օգոստոսի 10-ին «Բելառուսի ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ կատարած այցի ժամանակ:

«Քաղաքականությունը մեկը պետք է լինի՝ մարդիկ»,-ընդգծել է նա։

Լուկաշենկոն միաժամանակ խոստացել է հետևել բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիայի բարձր տեխնոլոգիական ագրոարտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի միավորված շտաբը չի ճանաչել երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները, որոնց նախնական արդյունքները հայտարարվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Պաշտոնական տվյալների համաձայն ՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին քվեարկել է ընտրողների 80,23 տոկոսը: Տիխանովսկուն 574 հազար մարդ է ձայն տվել կամ ընտրողների 9,90 տոկոս։ ԿԸՀ-ում նշել են, որ նախնական արդյունքներն դժվար թե խիստ փոփոխության ենթարկվեն։

Բելառուսում ընդդիմադիր թեկնածուների ձերբակալման, նրանց` ընտրություններին մասնակցությունը խոչընդոտելու պատճառով նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Քվեարկությունից հետո Մինսկում բողոքի ակցիաններ են իրականցվել, որոնք ուղեկցվել են ուժայինների կողմից ճնշումների գործադրմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը