Աշխարհ

10.08.2020 21:26


Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ

Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ

Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում և Դալաման. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանոնավոր և չարթերայիան չվերթները Մոսկվայից Անթալիա պլանավորում են «Աերոֆլոտ»-ը, S7-ը, «Ուրալյան ավիաուղիները», Royal Flight-ը, «Հաղթանակը», «Իկար»-ը, Red Wings-ը, «Հյուսիսային քամին», Azur air-ը, «Ռոսիա»-ն և Ifly-ը: Դալաման կարելի Է թռչել S7-ի, «Ուրալյան ավիաուղիների», Royal Flight-ը, «Իկար»-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի և «Աերոֆլոտ»-ի, Բոդրում՝ Red Wings-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի և «Աերոֆլոտ»-ի օգնությամբ:

Թռիչքները վերսկսում են նաև թուրքական Turkish Airlines, Pegasus Airlines և Corendon Airlines ավիաընկերությունները: Դրանք նաև թռչելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել Է այն թռիչներն արտասահման, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Առաջին երկրները, որոնք բացվել են ռուսաստանցիների համար, Թուրքիան (Անկարա և Ստամբուլ) և Մեծ Բրիտանիան են, ինչպես նաև Տանզանիան, թեև այնտեղից ուղիղ չվերթներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը