Լրահոս

11.04.2011 10:11


Քադաֆին ընդունել է հաշտեցման ծրագիրը

Քադաֆին ընդունել է հաշտեցման ծրագիրը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման, ով լիբիական հակամարտությունում միջնորդի դեր է խաղում, Լիբիայի ղեկավարի հետ  բանակցություններից հետո հայտարարել է, որ Մուամար  Քադաֆին համաձայնություն է տվել Աֆրիկյան Միության առաջարկած հաշտեցման ծրագրին։

–Եղբայր–ղեկավարի (Քադաֆիի) պատվիրակությունն ընդունել է մեր առաջարկած  գործողությունների ծրագիրը։ Մենք պետք է հաշտեցմանը հնարավորություն տանք աշխատելու,–հայտարարել է Զուման։

Մանրամասներ, սակայն, Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարը չի հաղորդել՝ նշելով, թե  դրանց մասին կխոսի ավելի  ուշ։

Կիրակի օրը Զուման, Մավրիտանիայի, Մալիի և Կոնգոյի ղեկավարները, ինչպես նաև Ուգանդայի արտգործնախարարը Տրիպոլիում հանդիպել են Քադաֆիի հետ։

Այժմ միջնորդները ուղևորվում են Լիբիայի արևմուտք՝ Բենգազի քաղաք, որպեսզի հանդիպեն ապստամբների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հակաքադաֆիականների ղեկավարները բացառում էին հրադադարի մասին բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ չի հայտարարվել երկիրն արդեն 4 տասնամյակ ղեկավրող Քադաֆիի հրաժարականի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը