Բեյրութում զայրացած ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը. իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա (տեսանյութ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև:Որոշ ցուցարարներ փորձել են հրկիզել երկրի խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է Global News-ը:
Ի պատասխան ցուցարարների գործողությունների՝ իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով: Ցուցարաները, իրենց հերթին, սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ:Նշվում է, որ իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա:
Տեղեկացվում է, որ լիբանանյան ոստիկանությունը բանակի լրացուցիչ ուժերի ժամանումից հետո ցուցարարներին կարողացել է հեռացնել երկրի կառավարության շենքի մոտից:
Ցույցերը Բեյրութում շարունակվում են, ակտիվիստները ագրեսիվ են տրամադրված և հարձակվում են վարչական շենքերի ուղղությամբ:
Սվելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի անցկացման՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Քաղաքի բնակիչներն իշխանություններից պատասխաններ և արդարություն են պահանջում կատարվածի համար:
«Փլատակները մաքրելուց, բեկորները հեռացնելուց և մեր վերքերն ամոքելուց օրեր հետո ժամանակն է, որ մեր զայրույթը պայթի ու նրանք պատժվեն»-նշել է Ֆարես Հալաբի անունով ակտիվիստը, որը պատրաստվում է այսօր միանալ ցուցարարներին:
Նշենք, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:
Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ: Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:
Բեյրութում զայրացած ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը. իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա (տեսանյութ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ փորձել են հրկիզել երկրի խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է Global News-ը:
Ի պատասխան ցուցարարների գործողությունների՝ իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով: Ցուցարաները, իրենց հերթին, սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ:Նշվում է, որ իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա:
Տեղեկացվում է, որ լիբանանյան ոստիկանությունը բանակի լրացուցիչ ուժերի ժամանումից հետո ցուցարարներին կարողացել է հեռացնել երկրի կառավարության շենքի մոտից:
Ցույցերը Բեյրութում շարունակվում են, ակտիվիստները ագրեսիվ են տրամադրված և հարձակվում են վարչական շենքերի ուղղությամբ:
Սվելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի անցկացման՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Քաղաքի բնակիչներն իշխանություններից պատասխաններ և արդարություն են պահանջում կատարվածի համար:
«Փլատակները մաքրելուց, բեկորները հեռացնելուց և մեր վերքերն ամոքելուց օրեր հետո ժամանակն է, որ մեր զայրույթը պայթի ու նրանք պատժվեն»-նշել է Ֆարես Հալաբի անունով ակտիվիստը, որը պատրաստվում է այսօր միանալ ցուցարարներին:
Նշենք, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:
Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ: Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:
Աղբյուրը՝ tert.am