Աշխարհ

10.08.2020 10:55


Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում 120 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)

Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում 120 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է NEXTA live տելեգրամյան ալիքը:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ մահացածի անունը Եվգենի Զաիչկին է: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում երիտասարդին:

«Նախնական տվյալներով՝ երիտասարդը մահացել է»,-նշված է տելեգրամյան ալիքում:

Դեպքից հետո մեքենան կանգ չի առել` շարունակելով ճանապարհը: Ցուցարարները Զաիչկինին դուրս են բերել ավտոճանապարհից:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս 4 ցուցարար գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մինչդեռ իրավապաշտպանները հայտնել են 120 ակտիվիստի ձերբակալման մասին: Նրանց մեջ կան նաև ընտրատեղամասերից դիտորդներ: Առավել քանակությամբ ձերբակալություններ տեղի են ունեցել մայրաքաղաք Մինսկում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը