Աշխարհ

10.08.2020 10:06


Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը

Օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երկրում ընտրատեղամասերի մեծ մասը փակվել է 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` 18:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 79%. այսպիսով՝ ընտրությունները կայացած են համարվել:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը