ՌԴ-ում Առնո Բաբաջանյանի պատվին բեռնատար նավ է անվանակոչվել (լուսանկար)
Օգոստոսի 9-ին, հայ և սովետական կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում (Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգիստ) տեղի է ունեցել տրանսօվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:
ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանը այսօր էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է:
Բացման արարողությանը ներկա են եղել Պրիմորիեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարկիսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միության ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:
Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևվելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից