Գբագբոն ավելի շուտ պատրաստ է մեռնել, քան հանձնել իշխանությունը
Կոտ դ’Իվուարի նախագահական ընտրություններում պարտված նախկին նախագահ Լորան Գբագբոն ավելի շուտ պատրաստ է մեռնել, քան համաձայնել իշխանության ամոթալի հանձմանը։ Այս մասին փոխանցում է «Վեստի»–ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մերձավոր շրջապատից Գի Լաբերտիին։
Կոտ դ’Իվուարի նորընտիր նախագահ Ալասան Ուատարայի ուժերը արգելափակել են նախագահի նստավայրը, որտեղ Գբագբոն իր ընտանիքի հետ միասին թաքնվել է ստորգետնյա թունելում։
Լաբերտիի խոսքերով, որ Գբագբոյի մասին գիրք է գրել ու եղել է նրա նստավայրում, այնտեղ ստորգետնյա բունկեր չկա, բայց ստորգետնյա մակարդակ երկու կա, ներքևինից թունել է գնում դեպի Ֆրանսիայի դեսպանի մոտակայքում գտնվող նստավայրը։
Վերջին անգամ Լաբերտին Գբագբոյին այցելել է այս տարվա փետրվարին, ու նա իրեն հայտնել է, թե պատրաստ է Ուատարայի հետ բանակցություններ վարել, բայց չի համաձայնի հայտարարություն ստորագրել, թե ընտրություններում ինքը չի հաղթել։
–Նա բացարձակապես համոզված է, որ հաղթել է,–ասել է Լաբերտին։