Աշխարհ

09.08.2020 09:47


Բեյրութում ուժայինները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի կենտրոնն ու ամբողջությամբ ազատել նախարարությունների շենքերն այդտեղ ներխուժած ցուցարարներից

Բեյրութում ուժայինները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի կենտրոնն ու ամբողջությամբ ազատել նախարարությունների շենքերն այդտեղ ներխուժած ցուցարարներից

Լիբանանի ուժայիններից մի քանի ժամ է պահանջվել մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը հազարավոր ցուցարարներից ազատելու համար:

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ կեսգիշերին մոտ իրավապահներին և զինվորականներին հաջողվել է կենտրոնական Պլաս դե Մարտիր հրապարակն ամբողջությամբ վերահսկողության տակ առնել: Լիբանանի բանակի ստորաբաժանումների և իրավապահների համատեղ ջանքերով հաջողվել է արտաքին գործերի, էկոնոմիկյի, էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների շենքերից հեռացնել այդտեղ ներխուժած ցուցարարներին:

Չնայած ներկա պահին տիրող հարաբերական կայունությանը, հակակառավարական ցույցերի վերսկսման և նոր բախումների հավանականությունը պահպանվում է:

Հիշեցնենք, որ կառավարության հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների և անկարգությունների հետևանքով առնվազն 490 մարդ է վիրավորվել, 5 ցուցարար ձերբակալվել է: Ավելի վաղ վարչապետ Հասան Դիաբը հանդես էր եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը