Աշխարհ

08.08.2020 15:40


Քարդաշյանն ամուսնուն առաջարկել է դուրս գալ այս տարվա նախագահական մրցապայքարից՝ խոստանալով 2024թ. առաջադվելու դեպքում աջակցել նրան (լուսանկար)

Քարդաշյանն ամուսնուն առաջարկել է դուրս գալ այս տարվա նախագահական մրցապայքարից՝ խոստանալով 2024թ. առաջադվելու դեպքում աջակցել նրան (լուսանկար)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն այժմ ամուսնու և երեխաների հետ Դոմինիկյան Հանրապետությունում է գտնվում՝ փորձելով ընտանեկան ճգնաժամից դուրս գալու տարբերակ գտնել, ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթին, առաջարկել է դուրս գալ նախագահական մրցապայքարից: Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է զույգին մոտ կանգնած քաջատեղյակ աղբյուրը՝ մանրամասնելով, որ Քարդաշյանն ամուսնուն խոստացել է աջակցել նրա թեկնածությանը, եթե վերջինս դուրս գա մրցապայքարից և համաձանի 2024թ. ընտրություններին մասնակցել: 39-ամյա Քարդաշյանը ցանկանում է, որ Ուեսթը համապատասխան մասնագետների օգնությանը դիմի ու ընդունի քաղաքական խորհրդատուների խորհուրդները: Սակայն Ուեսթը չի ցանկանում հետ կանգել իր որոշումից՝ չնայած, որ այս տարվա ընտրություններում նրա հաղթանակն անիրատեսական է:

«Սակայն, ինչպես երևում է, Քանյեն հաստատակամ է ու կարծում է, որ նախագահ դառնալն Աստծո ծրագիրն է: Եվ եթե այսպես շարունակվի, ոչ ոք չի զարմանա, եթե մինչև տարեվերջ Քիմն ու Քանյեն ամուսնալուծվեն: Քիմը կարծում էր, որ երեխաների հետ այլ երկրում հանգիստը Քանյեին հիշեցնի, որ իր ամենակարևոր գործը հայր լինելն է, մինչդեռ ռեփերը շարունակում է կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Եթե նա շարունակի անտեսել Քիմին և նրա խնդրանքները, ապա ամուսնությունը մի քանի ամսից ավելի չի տևի»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մեկնել են Կարիբյան կղզիներ՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը: Քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ սա աստղային զույգի՝ իրենց ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձն է: Նրանք նշում են, որ Ուեսթի՝ վերջին շրջանում դրսևորած տարօրինակ վարքի պատճառով զույգի ամուսնությունը «թելից է կախված»: Ըստ TMZ կայքի՝ Քարդաշյանն ու Ուեսթը մասնավոր օդանավով Կարիբյան կղզիների հեռավոր անկյուններից մեկն են մեկնել՝ փորձելով հարաբերությունները շտկել, քանի դեռ շատ ուշ չէ:

Բացի այդ, նշվում է, որ զույգն իր հետ է տարել քահանային, որն իրենց ամուսնացրել է, մինչդեռ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները, Քիմի ցանկությամբ իրենց հետ չի մեկնել: «Քահանա Ռիչ Ուիլքերսոն կրտսերը մշտապես ներկա է զույգի կյանքում և ընտանիքի բարեկամն է: Քանյեն նրան շատ է վստահում, իսկ Քիմը լիահույս է, որ հոգևորականի միջամտությունը կօգնի ամուսնուն»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը: Ավելի վաղ Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:

Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար: «Կցանկանայի կնոջիցս՝ Քիմից, ներողություն խնդրել նրա համար, որ հանրայնացրել եմ իր անձնականին վերաբերող տեղեկությունները: Քիմ, ցանկանում եմ ասել, որ գիտեմ քեզ պատճառածս ցավի մասին, խնդրում եմ, ներիր»,-գրել է արտիստը: Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ»,-գրել է Քարդաշյանը։ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Աղբյուրը` Tert.am

Internet_20200808_155934_2 Internet_20200808_155934_3 Internet_20200808_155934_4 Internet_20200808_155934_5 Internet_20200808_155934_6

Այս խորագրի վերջին նյութերը