Բուլղարիայում հակակառավարական ցույցի մասնակիցները կրկին փակել են մայրաքաղաքի գլխավոր խաչմերուկները
Բուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն ուրբաթ կրկին արգելափակել են երկրի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել Անկախության հրապարակում գտնվող կառավարության, Ազգային ժողովի և նախագահի աշխատակազմի շենքերի միջև և հայտարարել են Սոֆիայի գլխավոր խաչմերուկներն արգելափակելու մտադրության մասին:
Քաղաքի փողոցներով արդեն ավանդական դարձած զանգվածային երթն է տեղի ունեցել, որից հետո Օրլովի կամրջին բարիկադներ են տեղադրել: Հաղորդվում է, որ այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չկան:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ցույցերի մասնակիցների դեմ կառավարության գործողությունները «քաղաքական պատասխանատվությունից խուսափելու և ոստիկանությանը հազարավոր ցուցարար քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ ներգրավելու փորձ է անվանել»:
Բուլղարիայում ակցիաները սկսվել են հուլիսի 9-ից, երբ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնում՝ երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևին աջակցելու համար:

Աղբյուրը՝ tert.am