Աշխարհ

07.08.2020 17:45


«Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին (լուսանկար)

«Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին (լուսանկար)

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին, մասնավորապես՝ ռմբակոծության կամ հրթիռակոծության տեսքով: Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան MTV հեռուստաընկերության կայքից:

«Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի օգտագործման միջոցով կամ այլ գործունեությամբ: Ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել եմ մեզ արբանյակային լուսանկարներ տրամադրել, սակայն եթե նրանք չունեն լուսանկարներ, մենք այլ երկրների կխնդրենք պարզել` պայթյունն արտաքին էր, թե հրդեհի հետևանքով է տեղի ունեցել»,-ասել է Լիբանանի նախագահը:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորները 5000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,-ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը` Tert.am

31556814-8593445-Dramatic_footage_on_social_media_shows_people_screaming_as_an_en-a-58_1596580468198 31557742-8592549-A_large_explosion_rocked_the_Lebanese_capital_Beirut_today_The_b-m-69_1596566502011 31558320-8593445-Firefighters_spray_water_at_a_fire_after_an_explosion_was_heard_-a-6_1596591925311 31559498-8593445-People_on_the_street_in_Beirue_which_is_strewn_with_debris_from_-a-4_1596591925297 31561176-8592549-image-a-36_1596563200393 31565134-8592549-image-a-31_1596571627522 31566638-8592549-image-a-49_1596574467807 31567108-8593445-image-a-22_1596578805441 31567122-8593445-Firefighters_douse_a_blaze_at_the_scene_of_an_explosion_at_the_p-a-5_1596591925308 31568916-8593445-image-m-27_1596578953172

Այս խորագրի վերջին նյութերը