Աշխարհ

07.08.2020 22:55


Հայտնի Է դարձել COVID-19-ի ընթացքը թեթևացնող ալկոհոլային խմիչքը

Հայտնի Է դարձել COVID-19-ի ընթացքը թեթևացնող ալկոհոլային խմիչքը

Գինին պարունակում Է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող Է թեթևացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-, գրում Է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը: Նշվում Է, որ կորոնավիրուսը խախտում Է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա Է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում և անհրաժեշտ Է կենսագործունեության համար: Ռեսվերատրոլը մեծացնում Է ACE2-ի կուտակումը և դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում Է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող Է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն Է, ռեսվերատրոլը կարող Է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, ռեսվերատրոլ Է պարունակում ոչ միայն գինին, այլև խաղողը, հապալասը և գետնընկույզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը