Աշխարհ

07.08.2020 14:57


Ադրբեջանում SOCAR-ին պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ադրբեջանում SOCAR-ին պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ադրբեջանի Սումգայիթի շրջանում տեղակայված SOCAR ընկերության «Azərikimya» էթիլեն-պոլիէթիլենային գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գյուլչին Մեհդիևային:

Ձեռնարկված քայլերի արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Քայլեր են ձեռնարկվում հրդեհը տեղայնացնելու և մարելու ուղղությամբ:

Հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել:

«Սումգայիթի էթիլեն-պոլիէթիլենային գործարանում երեք օր առաջ վերանորոգման աշխատանքներ էին սկսվել: Ներկայում գործարանը չի աշխատում, և հրդեհն արտադրական գործընթացի հետևանքով չի բռնկվել: Ենթադրվում է, որ հրդեհը հնարավոր է բռնկված լինի զոդման աշխատանքի ժամանակ: Բայց դա կստակեցվի հետաքննության ավարտից հետո: Գործարանին ոչ մի վնաս չի հասցվել: Սակայն մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կան SOCAR-ի և Azfen կապալառու ընկերության աշխատակիցներ: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք հոսպիտալացվել են»,-հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման հարցերով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը:

Մեկ այլ տվյալներով` տուժածները 7-ն են, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը