Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Ապրիլի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա (ՌԴ):
Այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերասկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանում Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:
Ստուգումներն իրականացրել են Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները միասին: Համատեղ նիստում կքննարկվի ստուգումների արդյունքները ամփոփող հաշվետվությունը:
Հայաստանում Ռուս - հայկական (Սլավոնական) համալսարանում վերահսկողությունը իրականացվել է ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև 2010 թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի համաձայն:
Ապրիլի12-ին ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կմեկնեն Ֆինլանդիա` մասնակցելու INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի 4-րդ նիստին:
Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 14-ին: