Լրահոս

09.04.2011 11:27


ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Լիբիայում ռմբակոծել են ռազմական պահեստները

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Լիբիայում ռմբակոծել են ռազմական պահեստները

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով տեղի բնակիչներին, փոխանցում է, որ շաբաթ գիշերը ՆԱՏՕ–ի ինքնաթիռները ռմբակոծել են Լիբիայի հյուսիս–արևմտյան մասի Զինտան քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական պահեստները, այն ժամանակ, երբ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը շարունակում են հարձակումը դեպի ապստամբների հենակետ Միսրատ քաղաքը։

Տեղի բնակիչներից մեկը գործակալությանն ասել է. «Պահեստները տեղակայված էին Զինտան քաղաքից 15 կմ հարավ–արևելք։ Սկզբում ինքնաթիռի ձայն լսեցինք, իսկ հետո հաշվեցինք մոտավորապես 14 պայթյուն։ Որոշ մարդիկ հեռադիտակներով տեսել են, թե ինչպես են այրվում շենքերը»։

Իրենց հերթին Քադաֆիին հավատարիմ զորքերը շարունակում են գրոհներ կազմակերպել ու կրակոցների տակ պահել արդեն մի քանի շաբաթ շրջափակված Միսրատ քաղաքը։ Հիմնվելով բժիշկների տվյալների վրա՝ տեղի բնակիչների խոսքերով՝ ամենաքիչը հինգ մարդ է զոհվել ու տասն էլ վնասվածքներ ստացել ուրբաթ կառավարական զորքերի ու ապստամբների բախումների հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը