ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ տեղեկացրել է, որ 2010թ. ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1974 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 293, վիրավորվել՝ 2671 մարդ։
2009թ. համեմատ պատահարների թիվը նվազել է 28-ով, զոհերինը՝ 32-ով, վիրավորներինը՝ 82-ով։
Այս տարվա հունվարի 1-10-ը Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 111 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 6-ով, զոհերինը՝ 4-ով։
Ընդհանուր առմամբ, 2010թ. ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 728 644 դեպք է հայտնաբերել, ինչը 53-ով ավելի է 2009թ. ցուցանիշից։ Կազմված արձանագրություններով պետբյուջե է վճարվել 2 մլրդ 700 մլն դրամ։
Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է տարին