Հարցազրույց

07.08.2020 12:14


«Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. նա փորձում է փրկել իր հոգեորդուն». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. նա փորձում է փրկել իր հոգեորդուն». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Այսպիսի մոտեցումը մի այրի կողմից, որը եղել է ՀՀ առաջին նախագահը, որը մասնագիտությամբ իբրև թե բանասեր է և պետք է քիչ թե շատ ծանոթ լիներ մեր պատմությանը, բացարձակապես անընդունելի է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ծավալվող բանավեճին, ասել էր. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»:

Լիլիթ Գալստյանին վրդովվեցնում է, որ Առաջին նախագահը հայդատականությունը որպես բացասական հասկացություն է շրջանառում.

«Մի մարդ, որը Շուշիի ազատագրումից անտեղյակ էր, մի մարդ, որն ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք էր սահմանում, մի մարդ, որին իր սեփական թիմը եկավ և սեփական կաբինետում իշխանությունից վռնդեց դուրս, մի մարդը, որը երկիրը տարավ արկածախնդրության և Մարտի 1-ի, հիմա փորձում է աղավաղել պատմությունը, մեղանչել մեր ազգային արժեքների նկատմամբ: Մի մարդ, որը նաև պատրաստակամություն էր հայտնում արյան գնով մեր ազատագրական հաղթանակը զիջել ադրբեջանցուն, հանդես է գալիս նման հայտարարությամբ: Ինձ համար վաղուց պարզ է Լևոն Տեր-Պետրոսյանի գենետիկ հակակրանքը Դաշնակցության նկատմամբ, բայց մի մարդ, որը չունի բացարձակ ինստիտուցիոնալ հիշողություն, չունի այն ազգային արժեքի կրումը, թե Հայ դատն ինչ անուրանալի աշխատանք է կատարել մեր հայ իրականության համար, երբ սովետական համակարգի մեջ ծվարած ՀՀ-ն իր ազգային արժանապատվությունը պահելու որևէ շանս չուներ՝ նկատի ունեմ՝ հենց հայ դատի համատեքստում, կարողանում է նսեմացնել Հայ դատը: Հայ դատի անբաժանելի մասը նաև Արցախն էր. նա ուրանում է նաև Արցախը: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի այս տեսակը նորություն չէ, նա մերժելի է և մեր պատմության մեջ մնալու է՝ որպես իշխանության աթոռից վռնդված և զիջումների գնացող նախագահ»:

ՀՅԴ ԳՄ անդամը հավելեց. «Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. այսօր իշխանության է եկել մի քաղաքական կոնգլոմերատ, որն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է հասկացությունը: Այսինքն՝ վերջին ճիգով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է փրկել իր հոգեորդուն, այս իշխանությանը, և հատկապես՝ Արայիկ Հարությունյանին, որովհետև գիտական հանրույթի ընդվզումը մերկացրեց նրանց բոբիկությունը: Շատ կգնահատեի Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե փորձեր բովանդակային քննարկում անել, բայց այս իշխանություններին և իրեն բնորոշ դեմագոգիկ մանիպուլյացիաներ է անում»:

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, նա նշեց, որ, երբ համադրում ես նրանց վերջին երկու տարվա գործողությունները, նրանց կառավարման փիլիսոփայությունը, գալիս ես հետևյալ եզրակացության. «Մի վարձկան իշխանություն մենք ունենք, որը եկել է բացարձակապես նսեմացնելու ազգային արժեքները և ազգային բաղադրիչը օտարելու մեր պետականությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը