Լրահոս

09.04.2011 11:15


Միլիարդատերը որոշել է պարզել, թե արդյոք Օբաման ԱՄՆ–ո՞ւմ է ծնվել

Միլիարդատեր Դոնալդ Տրամպը մասնավոր խուզարկուներ է վարձել, որպեսզի  հետաքննեն, թե որտեղ է ծնվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները, միլիարդատերը առավոտյան հեռուստաշուի ժամանակ ընդգծել է, թե իր  մարդիկ հիմա Հավայան նահանգում են և ցնցված են նրանից, ինչ պարզել  են։

Տրամպը, որը մտադիր է 2012թ. նախագահական ընտրություններում  իր  թեկնածությունն առաջադրել, բազմիցս հայտարարել է, թե կասկածում է, որ Օբաման իրոք ԱՄՆ–ում  է ծնվել։

Տրամպն ասել էր, թե ԶԼՄ–ներում հայտնված Օբամայի ծննդյան վկայանին չի կարելի  վստահել, քանի որ նրա վրա չկա ո՛չ ստորագրություն, ո՛չ էլ սերիա։

Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ կարող է դառնալ միայն նա, ով  ծնվել  է ԱՄՆ–ում, հակառակ դեպքում Բարաք Օբամայի օրինական նախագահ լինելու  փաստը  կասկածի տակ կդրվի։

Այս խորագրի վերջին նյութերը