Բեյրութի նավահանգստի տնօրենն ու աշխատակազմի ևս 16 պաշտոնյա ձերբակալվել են
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տնօրենը օրեր առաջ որոտացած աղետալի պայթյունի պատճառով ձերբակալված անձանց թվում է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է լիբանանյան LBC International հեռուստաալիքը:
Ավելի վաղ France Presse գործակալությունը, հղում անելով երկրի ռազմական դատախազությանը, տեղեկացրել էր, որ Լիբանանի իշխանությունները ձերբակալել են նավահանգստի աշխատակազմի 16 պաշտոնյայի:
Ավելի վաղ երկրի վարչապետ Հասան Դիաբը Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել էր, որ պայթյունի մեղավորները պետք է հայտնաբերվեն և խիստ պատժի ենթարկվեն:
Բեյրութի նավահանգստում հուլիսի 5-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ամբողջ մայրաքաղաքն է ավերածությունների ենթարկվել. հազարավոր շենք-շինություններ են տուժել, դրանց մի մասը՝ հիմնահատակ ավերվել:Մահացել է 138 մարդ, զոհերի թիվը, սակայն, կարող է դեռ աճել, քանի որ փլատակների տակից հնարավոր զոհերի և վիրավորների դուրս բերման ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հաղորդվում է ավելի քան 5000 վիրավորի մասին, 300 000-ից ավել մարդ անօթևան է մնացել:
Բեյրութի նավահանգստի տնօրենն ու աշխատակազմի ևս 16 պաշտոնյա ձերբակալվել են
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տնօրենը օրեր առաջ որոտացած աղետալի պայթյունի պատճառով ձերբակալված անձանց թվում է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է լիբանանյան LBC International հեռուստաալիքը:
Ավելի վաղ France Presse գործակալությունը, հղում անելով երկրի ռազմական դատախազությանը, տեղեկացրել էր, որ Լիբանանի իշխանությունները ձերբակալել են նավահանգստի աշխատակազմի 16 պաշտոնյայի:
Ավելի վաղ երկրի վարչապետ Հասան Դիաբը Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել էր, որ պայթյունի մեղավորները պետք է հայտնաբերվեն և խիստ պատժի ենթարկվեն:
Բեյրութի նավահանգստում հուլիսի 5-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ամբողջ մայրաքաղաքն է ավերածությունների ենթարկվել. հազարավոր շենք-շինություններ են տուժել, դրանց մի մասը՝ հիմնահատակ ավերվել: Մահացել է 138 մարդ, զոհերի թիվը, սակայն, կարող է դեռ աճել, քանի որ փլատակների տակից հնարավոր զոհերի և վիրավորների դուրս բերման ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հաղորդվում է ավելի քան 5000 վիրավորի մասին, 300 000-ից ավել մարդ անօթևան է մնացել:
Աղբյուրը՝ tert.am