Լրահոս

09.04.2011 10:55


Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Կիեւում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարաներին ընդունեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նախ նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող շուրջ տասնհինգ հարց, այդ թվում` ԱՊՀ տնտեսական զարգացման խթանման, հումանիտար, տեղեկատվական եւ միգրացիոն բնագավառներում համագործակցության, իրավապահ եւ ուժային մարմինների միջեւ անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության եւ մի շարք այլ հարցեր:

Նիստի արդյունքում արտգործնախարարների խորհրդի հավանությանն արժանացան ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների առաջիկա կայանալիք նիստի օրակարգում ներառվելիք մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ կազմավորման 20-ամյակի  եւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի եւ կապակցությամբ հայտարարությունների նախագծերը:

Կիեւում նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույցներ  ունեցավ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեց մի շարք երկրներից իր գործընկերների՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշենկոյի,   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի, Ղրղստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւի եւ Տաջիկստանի արտգործնախարար Խամրախոն Զարիֆի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը