Աշխարհ

06.08.2020 19:20


Բեյրութի պայթյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել

Բեյրութի պայթյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են այդ միջազգային կառույցի մամուլի ծառայությունում, կառույց, որի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում:

«Պայթյունից վնասված գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չկա»,- նշել են մամուլի ծառայությունում: «Բեյրութում մեր բյուրոյի հետ այս պահին մենք գնահատում ենք այն վնասը, որը հասցվել Է թանգարաններին եւ ազգային մշակութային օբյեկտներին»,-ընգծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված լիբանանյան օբյեկտների թվում են Վալիդ Առաջինի պալատի ավերակները եւ դրան հարող տարածքը Անջար քաղաքում, ինչպես նաեւ Բաալբեկ հինավուրց քաղաքը: Այդ տեսարժան վայրերը գտնվում են Բեքաայի հովում:

Այս խորագրի վերջին նյութերը