Աշխարհ

06.08.2020 17:40


Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով

Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը տվյալներ է ներկայացրել մեջլիսի պատգամավորների ու աշխատակազմի շրջանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված վիճակի մասին։

Շենթոփը տեղեկացրել է, որ այս պահին կորոնավիրուսից բուժվում են 9 պատգամավորներ, որոնցից 4-ը հոսպիտալացված են, մյուս 5-ը բուժումը շարունակում են տանը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ներկայում վարակից բուժում են ստանում նաև խորհրդարանի աշխատակազմի 35 աշխատակից, որոնցից մեկն է հոսպիտալացված, մյուսները ապաքինվում են տանը։

Շենթոփի խոսքով մեջլիսի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքները կանոնավոր կերպով թեստավորվում են։ Խորհրդարանի հիվանդանոցում օրական միջին հաշվարկով 500 թեստ է արվում։

Նշենք, որ վերջին 3 օրերին Թուրքիայում կրկին կորոնավիրուսի դեպքերի աստիճանական աճ է գրանցվում։ Եթե վերջին մի քանի շաբաթում օրական դեպքերի քանակը նվազել էր 1000-ից, ապա օգոստոսի 5-ին արդեն գրանցվել է 1178 նոր դեպք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը