Աշխարհ

06.08.2020 20:50


Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է բացասաբար ազդել Թուրքիայում արտարժույթի շուկայի վրա։

Թուրքիայի արտարժույթի շուկայում օգոստոսի 6-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․2775: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․60 թուրքական լիրայի փոխարժեք։

Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։

Նշենք, որ տարեսկզբից մինչև օրս թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ 19 տոկոսով արժեզրկվել է։

Վերջին անգամ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարման և տնտեսական որոշակի պատժամիջոցների ժամանակ 2018 թվականի օգոստոսին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել էր 6.89 և դա մինչ այժմ համարվում էր արժեզրկման գագաթնակետը։ Սակայն արժեզրկման հաջորդ ռեկորդը գրանցվել էր 2020թ․ մայիսի 7-ին, երբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվել է 7․24 լիրայի փոխարժեք։

Իսկ եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի նմանատիպ ռեկորդային արժեզրկում գրանցվել էր 2018թ․ օգոստոսի 13-ին՝ 1 եվրոն 7․85 լիրա հարաբերակցությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը