Աշխարհ

06.08.2020 15:55


Վրաստանում կոմունալ ծախսերի փոխհատուցումը կշարունակվի նաև ձմռանը

Վրաստանում կոմունալ ծախսերի փոխհատուցումը կշարունակվի նաև ձմռանը

Կոմունալ վճարների փոխհատուցման աջակցության ծրագիրը Վրաստանում կշարունակվի նաև ձմռան ամիսներին: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Որպեսզի փոխհատուցենք մեր քաղաքացիների եկամտի պակասը կամ աշխատանքը կորցնելը, կառավարությունը կայացրել է որոշում, կոմունալ վճարումների աջակցության ծրագիրը շարունակել նաև ձմռան 4 ամիսների ընթացքում: Դա կլինի՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը կլինի նույն սկզբունքով, այսինքն՝ 200 կվտ ժամ և 200 խորանարդ մետր գազի օգտագործող բաժանորդներին կփոխհատուցի կառավարությունը: Մեր ապահովված քաղաքացիները կարող են հրաժարվել նման օգնությունից»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը