Աշխարհ

06.08.2020 12:50


Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում. Al-Watan

Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում. Al-Watan

Սիրիայի հյուսիս-արևելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական Al-Watan թերթը: Հրատարակության պնդմամբ, աշ-Շադադի քաղաքում տեղակայված բազայի վրա գրոհել են անհայտ անձինք: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում սիրիական Էլ-Հասեքե և Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվող ամերիկացի զինվորականների վրա անհայտ ջոկատների հարձակումների մասին:

Պենտագոնում այդ տեղեկատվությունը հերքում են: Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել Է 2011 թվականին: Առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: ԱՄՆ-ից ժամանած զինվորականները Էլ-Հասեքե և Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվում են անօրինական հիմունքներով:

Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջը: Սիրիական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ամերիկյան զորակազմի երկրում գտնվելը խախտում Է պետության ինքնիշխանությունը և բոլոր միջազգային նորմերը: Իր հերթին, Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել Էր, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել երկրում 2011 թվականին հակամարտության սկսվելուց առաջ իրադրության վերականգնմանը և վերջին հաշվով այնտեղից բոլոր զինված ուժերի հեռացման, առաջին հերթին՝ իրանական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը